Հասարակություն Սպորտ 

Զոհ, վիրավորներ, ռասիստական հայտարարություններ. «Ինտեր»-«Նապոլի» խաղը ողբերգական ավարտ է ունեցել

analitik.am

Ինչպես հայտնում է Football italia-ն, Իտալիայի առաջնության «Ինտեր»-«Նապոլի» խաղից հետո բախում է տեղի ունեցել երկու ակումբների երկրպագուների միջև, ինչի արդյունքում «Նապոլիի» երկրպագուներից 4-ը դանակի հարվածներ են ստացել: Նրանցից մեկը հոսպիտալացվել է:

Բացի դրանից, վթարի է ենթարկվել «Ինտերի» երկրպագուներից մեկը, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Ենթադրվում է, որ մեքենան, որը հարվածել է երկրպագուին, վարել է «Նապոլիի» երկրպագուներից մեկը:

Սրանով հանդիպման հետ կապված սկանդալը չի  ավարտվել: Հարկ է նշել է, որ խաղի ժամանակ ռասիստական հայտարարություններ են արվել «Նապոլիի» ֆուտբոլիստ Կալիդու Կուլիբալիի հասցեին: Ավելի ուշ նեապոլցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ հաջորդ անգամ նման  դեպք կրկնվելուց հետո լքելու են մարզադաշտը:

Խաղն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 1: 0 հաշվով:

Նույն շարքից