Քաղաքական Միջազգային 

Իսրայելական հարվածի արդյունքում Սիրիայում իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել

Դեկտեմբերի 25-ին, իսրայելական օդուժի հասցրած հարվածների արդյունքում ենթադրվում է, որ Դամասկոսի մոտ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք բարձրաստիճան զինվորական է զոհվել: Այս մասին հայտնում է Nziv.net-ը:

Պորտալի տեղեկություններով, սոցկայքերում լուրեր են տարածվել, թե զոհերի թվում է նաև կորպուսի հրամանատար գեներալ-մայեր Քասիմ Սուլեյմանին: Նրա մահվան մասին լուրերն ակտիվացել են այն բանից հետո, երբ վերջինս ներկա չի եղել Մաշմուդ Հաշեմ Շահրուդի հուղարկավորությանը: Վերջինս համարվում էր այաթոլա Ալի Խամենեիին փոխարինողը:

Սիրիական աղբյուրները Սուլեյմանիի մահվան մասին լուրերը չեն հաստատում, սակայն նշում են, որ զոհվել է իրանական բանակի մեկ գեներալ և 2 գնդապետ: Թեհրանը զոհերի մասին որևէ ինֆորմացիա չի հաստատել:

 

Նույն շարքից