Իրանական Fars News գործակալությունը հերքում է իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, որոնց համաձայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Կասեմ Սուլեյմանին զոհվել է:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սիրիայում իսրայելական օդուժի հասցրած հարվածների արդյունքում իրանական բանակի մի քանի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել, որոնց թվում է նաև Սուլեյմանին: