Հասարակություն 

Դավիթ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցը օգտագործում են որպես կադրային քաղաքականությունն առաջ տանելու գործիք. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի բժշկական համալսարանում:

Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է:

Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցը օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունն առաջ տանելու գործիք՝ վստահ, որ ցանկացած պետական հաստատությունում կարելի է խախտումներ հայտնաբերել, և ցանկացածին այդ հիմքով պաշտոնանկ անել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից