Հասարակություն Սպորտ 

Մեսսին կարճ կոնկրետ պատասխանել է Ռոնալդուին

analitik.am

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին պատասխանել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում փոխել ակումբը:

Ավելի վաղ պորտուգալացին Մեսսիին առաջարկել էր նոր մարտահրավեր ընդունել և իր օրինակով տեղափոխվել Իտալիա:

«Ինձ փոփոխություններ պետք չեն: Ես աշխարհի լավագույն ակումբում եմ: Իսկ մարտահրավերներն ինձ համար ամեն տարի թարմանում են:

Ինձ պետք չէ ակուբ կամ առաջնություն փոխել նոր նպատակներ ունենալու համար: Ես իմ տանն եմ, աշխարհի լավագույն ակումբում, իմաստ չկա որևէ բան փոխելու»,-ասել է Մեսսին:

Նույն շարքից