Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը չի հասկացե՞լ, թե ինչ է ասում Պուտինը /տեսանյութ/

analitik.am

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է չի հասկացել, թե ինչ է ասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նայեցի Նիկոլ Փաշինյանի լայվը: Կարո՞ղ է չի հասկացել, թե ինչ ա ասում Պուտինը»,-գրել է Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում:

Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Հետաքրքիր է, որ Հայաստանի նախորդ իշխանություններին Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով անընդհատ քննադատող Փաշինյանը խոստովանեց, որ արդեն չի հիշում, թե որերորդ անգամ է հանդիպում Պուտինի հետ իր վարչապետության 8 ամիսների ընթացքում:

Իսկ արդեն գիշերը Փաշինյանը լայվ մտավ՝ հայտարարելով նաև, որ Արցախի մասին չի խոսել Պուտինի հետ, ՀԱՊԿ-ի մասին կարճ զրույց է եղել, իսկ գազի գնի մասով պայմանավորվածություն դեռ չկա:

Նույն շարքից