Հասարակություն 

Ինչպես՝ Սերժի ժամանակ. Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուց առաջ երկնքում դարձյալ պտտվում էին ռազմական ուղղաթիռները. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա, Երևանի և «Զվարթնոց» օդանավակայանի երկնքում դարձյալ պտտվում էին ռազմական ուղղաթիռները:

Շարքային քաղաքացիներին սա հիշեցնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը, երբ ամեն անգամ նրա որևէ երկիր մեկնելուց առաջ օդ էին բարձրանում ռազմական ուղղաթիռները՝ իբրև թե նրա անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ մեր աղբյուրի՝ ռազմական ուղղաթիռները որևէ կերպ չեն կարող ապահովել թռիչքի անվտանգությունը, և դա ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից