Հասարակություն 

Արտակարգ քաղաքի պահպանությունը վստահելի ձեռքերում է

analitik.am

Արդեն 8 տարի, ինչ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում է տեղակայված ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ, ինչպես աշխատակիցներն են կոչում, «Արտակարգ» քաղաքը:

Երբ 2010 թ.-ին ստեղծվում էր «ԱԻՆ-ցիների» արտակարգ քաղաքը, նախաձեռնության գլխավոր նպատակն էր բարեփոխել ու մի հարկի տակ հավաքել նախարարության բոլոր ծառայություններն ու գործակալությունները, ինչպես նաև ստեղծել երկրի կարիքներին ու ժամանակին համահունչ արտակարգ իրավիճակների կառավարման հզոր ու արդյունավետ կառույց, որտեղ աշխատանքի հավասար պայմաններ ստեղծված կլինեն նաև սայլակավոր հաշմանդամների համար: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. նախարարության երեք մասնաշենքերում այսօր ծառայություն են իրականացնում ինչպես փրկարար, այնպես էլ՝ քաղաքացիական ծառայողներ:

«Արտակարգ» քաղաքի շուրջօրյա հուսահալի պահպանությունը դրված է ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության հատուկ պարեկային պահակային ջոկատի ուսերին:

Ստորաբաժանման տղաները վերահսկում են նաև աշխատակիցների և քաղաքացիների՝ սահմանված կարգով մուտքն ու ելքը, ուղղորդում և պարբերաբար շրջայցեր կատարում շենքերում: Ու, թեև փրկարարական բուն աշխատանքներում ընդգրկված չեն, այդուամենայնիվ, պատվով են կրում փրկարարի կոչումը: Հավատարիմ մնալով երդմանը՝ տղաները մշտապես զգոն են և պատրաստ օգնության ձեռք մեկնելու քաղաքացիներին: Նմանատիպ դեպքերը քիչ չեն և հաստատուն վկայություն են այն ամենի, որ փրկարարի համազգեստը պարտավորեցնող է:

Հատուկ պարեկային պահակային ջոկատը հերթապահություն է իրականացնում նաև տոն օրերին և, հաշվի առնելով, որ առջևում Ամանոր է, շնորհավորում ենք մեր աշխատակիցներին ու, իհարկե, Նոր տարին ծառայության մեջ դիմավորող մեր բոլոր գործընկերներին:

 

Նույն շարքից