Քաղաքականություն 

Լայվ մտնելու իմաստը ո՞րն էր, որ ասեիր՝ Պուտինին բարևե՞լ ես. Շարմազանովը՝ Փաշինյանին

analitik.am

Նիկոլ Փաշինյանը դեռևս չի գիտակցում պետության համար ամենակարևոր մարտահրավերները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարել ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր երկու կարևոր մարտահրավեր կա՝ Արցախի հարց և անվտանգություն և Հայաստանի տնտեսության զարգացում, որն ուղղակիորեն կապված է գազի գնի հետ։ Եթե Մամեդյարովի և Ալիևի հայտարարությունների, սահմաններում լարվածության արդեն մեծանալու ֆոնի վրա Փաշինյանը գնացել է մեր դաշնակից երկրի նախագահի հետ հանդիպման, որը նաև համանախագահ երկրներից մեկն է, ու Արցախից բան չի խոսել, բա ինչի՞ց է խոսել, եղանակի տեսությունի՞ց, որ այսօր առաջին ձյունն է լինելու։

Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով։ Էլ խորհրդարանում ՀՀԿ-ն չկա, որ խանգարի, որ ասեք՝ դուք եք մեղավոր։ Եթե ինքը լիներ պատգամավոր, Նոր տարուց առաջ գնային Մոսկվա ու Հայաստանի համար կարևոր հարցերի մասին ոչինչ չխոսեին, ամբողջ օրը միտինգ կաներ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

Նա նկատել է՝ նախկինում Փաշինյանն անընդհատ ասում էր, թե գազը թանկ է, հիմա վարչապետ է, ինչո՞ւ չի էժանացնում. «Մարդիկ սպասում են, որ Փաշինյանը գազը էժանացնի, եթե նա գազը չէժանացրեց, ուրեմն՝ խաբեբայություն է արել, սուտ մեղադրել է նախկին իշխանություններին։ Հիշեք իր ելույթները։ Բա էդ թիվ 1 բորտը նստում ու հպարտ սելֆի էր անում, ասում էր՝ գնում եմ Մոսկվա. գնացիր, Նիկոլ ջան, ի՞նչ էղավ, որ գնացիր ու բան չբերեցիր, դատարկ գրպանով ո՞ւր ես եկել, ախպեր ջան, ոչ մի բան չես բերել։ Սուտ լուրեր էին տարածում, թե գազի գինը բարձրանալու է, որ չբարձրացնեն, ասեն՝ Փաշինյանի աշխատանքի արդյունքում գազը չթանկացավ։ Այդ Գյուլնազ տատիկի հեքիաթները ձեզ պահեք։

Ընդդիմություն եղած ժամանակ Փաշինյանն առավոտից երեկո մեզ քննադատել է՝ 100 տոկոս տվել եք «Գազպրոմին», էս եք արել, էն եք արել, հիմա դու եկել, ախպեր ջան, 8 ամիս է՝ իշխանություն ես։ Ժողովուրդ ջան, պահանջեք, թող Փաշինյանը գազի գինն իջեցնի, ոչ թե նույնը մնա»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից