Հասարակություն 

Սիրիական ուժերը քրդերի խնդրանքով մտել են Մանբիջ, որտեղ արդեն ծածանվում է Սիրիայի դրոշը

analitik.am

Սիրիայում շոշափելի տարածքներ զբաղեցնող սիրիացի քրդերը օգնություն են խնդրել կառավարական ուժերից՝ պաշտպանություն խնդրելով Թուրքիայից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

YPG-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խմբավորման անդամները հեռացել են Մանբիջից  երկրի արևելքում ԻՊ-ի դեմ պայքարելու համար: «Մենք հրավիրում ենք կառավարական ուժերին իրենց զինված ուժերն ուղարկել Մանբիջ, դիրքեր զբաղեցնել և պատրաստվել պաշտպանվել Թուրքիայից»,-նշված է հայտարարության մեջ:

Խնդրանքից շատ չանցած, Reuters-ի փոխանցմամբ, սիրիական կառավարական ուժերն արդեն մուտք են գործել Մանբիջ, որտեղ արդեն ծածանվում է սիրիական դրոշը:

Նույն շարքից