Միջազգային Քաղաքականություն 

Փաշինյանն ու Լուկաշենկոն մրցում են՝ ով ավելի շատ կհանդիպի Պուտինի հետ

analitik.am

Դեկտեմբերի 29-ին Մոսկվայում հանդիպում տեղի կունենա Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք, որ երկու նախագահները հանդիպել էին նաև դեկտեմբերի 25-ին: Դեռ այն ժամանակ հայտարարություն տարածվեց, որ Պուտինն ու Լուկաշենկոն չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ մի շարք հարցերում, դրա համար մինչև տարվա վերջ կրկին հանդիպելու են:

Լուկաշենկոյի երկու մոսկովյան այցերից առաջ Մոսկվայում հասցրեց լինել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, ում խոսքերով, ինքն արդեն չի էլ հիշում, թե որերորդ անգամն է հանդիպում նախագահ Պուտինի հետ:

Նույն շարքից