Գլխավոր Քաղաքականություն 

Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյան հանդիպումից

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետները հաստատվել են, քանի որ իրավիճակը ցայտնոտային է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գազի գնի շուրջ պայմանավորվածությունը դեռ չկա:

Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիրն ավարտվում է այս տարի:

Նույն շարքից