Բարի օր Հասարակություն 

«Էդմոն Մարուքյանը շերեփով սպանում է Հայկ Կոնջորյանին». Նարեկ Մալյանի հետաքրքիր շարքը

analitik.am

«ԱդեկվաԴ» նախագծի հեղինակ Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում հետաքրքիր շարք է հրապարակել՝ հայտնի կտավներին, պատկերներին, քանդակներին  տալով տարբեր քաղաքական ենթատեքստ: Շարքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Շարքը սկսվում է այս կտավով, որին Մալյանը տվել է հետևյալ մեկնաբանությունը.

«Պիտեր Բրեյգել «Կույրը առաջնորդում է կույրերին»
Յուղաներկ, կտավ
1568թ.
Ինչպես տեսնում եք առաջնորդ կույրը հայտնվել է փոսի մեջ։ Նույնը սպառնում է նրան հետևող հպարտ... ներեցեք կույրերին»։

«Էդմոն Մարուքյանը շերեփով սպանում է Հայկ Կոնջորյանին»
նկարիչ՝ Ռեպին
Յուղաներկ, կտավ

«Մենուայի ընտրարշավը Սյունիքում»
նկարիչ՝ Վ. Վասնեցով
Յուղաներկ, կտավ

«Դավիթ Սանասարյանը ստատուս է գրում Պուտինի մասին»
նկարիչ՝ Ռեպին
Յուղաներկ, կտավ, կոռուպցիա

 

«Լենա Նազարյանի նախահեղափոխական մտորումները»
Նկարիչ՝ Վ. Սերով
Յուղաներկ,կտավ

 

«Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ծրագիրը»
Նկարիչ՝ Կանդիսկի
Ջրաներկ

 

«Ծառուկյանը որոնում է Նիկոլին, որպեսզի ջուր հասցնի հեղափոխությանը»
նկարիչ՝ Էդո
յուղաներկ, կտավ

 

«Կարմիր վերնաշապիկավորի հերթական ձերբակալությունը»
նկարիչ՝ ԱԱԾ լրատվական վարչություն
Յուղաներկ, կտավ

 

«ՀԱՊԿ նիստ»
նկարիչ՝ Լուկաշենկո
յուղաներկ, կտավ

«Նիկոլը հեծնում է դժգոհության (9-րդ) ալիքը»
Նկարիչ՝ Այվազովսկի
Յուղաներկ, կտավ

«Արարատ Միրզոյանը թռնում է Դուշանբե»
նկարիչ՝ Factor tv
Ջրաներկ, կանեփաթել կտավ

«Փոխվարչապետ Ավինյոնի կանայք»
Նկարիչ՝ Պիկասո
ջրաներկ

«Նոյը իջնում է Արարատ Միրզոյանից»
նկարիչ՝ Այվազովսկի
Յուղաներկ, կտավ

«Գեներալի արջերը Արշալույսում»
նկարիչ՝ Վանեցյան
Յուղաներկ, կտավ

«Լադիմիր Լադիմիր»
Նկարիչ՝ Լավրով
Յուղաներկ, գազ

«Ժողովրդի վարչապետը»
նկարիչ՝ Սաքունց
վազելին, կտավ

«Իմ Քայլը դաշինքի հաղթանակը ԱԺ ընտրություններում»
նկարիչ՝ Տիգրան Մուկուչյան
մատիտ, քվեաթերթիկ

«Կրթության և գիտության նախարարը մի բաժակ օղու հետ»
նկարիչ՝ Կարաբինա
կաթ, կտավ

«Կարգին Հայկոն հրամայում է քանդել օպերային կից ապօրինի կառույցները»
նկարիչ՝ Կ. Արեյան
Բետոն, ալիկաբոնդ

«Հանգիստ նստեք տեղներդ...»
նկարիչ՝ մունք
Յուղաներկ, խոզի վառած կաշի
Իջևանի պատկերասրահ

«ՀՀ Կառավարության նիստ»
նկարիչ՝ Շամշյան
յուղաներկ, թուղթուգիր

«Նիկոլ Փաշինյանը գրոհում է հանրային ռադիոյի շենքը»
նկարիչ՝ ազատություն ռադիոկայան
Յուղաներկ, ոսկե հրայր

«ռեստարտի Դավիթը համալսարանից դուրս է մնում չսովորելու պատճառով»
հեղինակ՝ Արամ Սիմոնյան
մարմար, հացադուլ

«Արշակ Կարապետյանը ցուցմունք է տալիս Քոչարյանի դեմ»
նկարիչ՝ Պավլիկ Մորոզով

«Сасун Хачатрян сажает дерево»
նկարիչ՝ անհայտ գաղտնալսող
յուղաներկ, գրավ

«Սիլվա Համբարձումյանը կաշառք է բաժանում»
նկարիչ՝ Լիսկա
յուղաներկ, բուլկի

«Երջանիկ և հպարտ ՀՀ քաղաքացին»
նկարիչ՝ Կյանքի խոսք
Յուղաներկ, գրանտ

Նույն շարքից