Հասարակություն 

ՀՀ փոխվարչապետը ռուսական գազի մասին բանակցություններ է ունեցել Միլլերի հետ

analitik.am

Գազպրոմ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է 2019 թվականին Հայաստան գազի մատակարարման հարցը: Այս մասին ասված է ընկերության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում:

Բանակցությունների ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2019 թվականին Հայաստանին մատակարարվող գազին:

Կողմերը նաև խոսել են Հայաստանի գազաֆիկացիայի, Հայաստանի տարածքում գազի ստորգետնյա պայմաններում պահելու մասին:

 

Նույն շարքից