Քաղաքականություն 

ՀՀ դեսպանն այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն

analitik.am

Դեկտեմբերի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Անդրանիկ Այվազյանի ուղեկցությամբ, այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն, ուր հանդիպում ունեցավ Crosspring ընկերության հիմնադիր և ղեկավար Մորիս Բեկանդ Վերվեի (Maurice Beckand Verwee) հետ։

Crosspring-ի ղեկավարը Հայաստանի դեսպանին ներկայացրեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում իրականացվող գիտա-ուսումնական աշխատանքները, կենտրոնի հարկի ընկերությունների գործունեությունը և Հայաստանի հետ իրականացվող նախագծերը։

Տիգրան Բալայանը տեղեկացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում առավել առարկայական ներդրումներ իրականացնելու առավելությունները և Հայաստանի միջոցով նոր շուկաներ՝ հատկապես ֆրանկոֆոնիայի անդամ երկրներ, դուրս գալու հնարավորությունները։

Հանդիպմանը քննարկվեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում ՏՏ բնագավառի հայաստանյան նախագծերի ներկայացման նպատակով համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը։

 

Նույն շարքից