Քաղաքականություն 

Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման մասին

analitik.am

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված՝ 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման արարողությունը։

Հայկական կողմից ծրագիրը ստորագրեց Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, բելառուսական կողմից՝ մշակույթի նախարար Յուրի Բոնդարը (Юрий Бондарь)։

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց ծրագրով նախատեսված միջոցառումների (փոխադարձության սկզբունքով ազգային մշակույթի և կինոյի օրեր, թատրոնների և երաժշտական, պարային համույթների հյուրախաղեր և այլն) կարևորությունը՝ երկկողմ փոխգործակցության խթանման ներքո։

2019 թվականին Բելառուսում նախատեսվող` Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների համատեքստում անդրադարձ կատարվեց դեսպանության և ԲՀ մշակույթի նախարարության հետագա փոխգործակցության հարցերին։

Նույն շարքից