Հասարակություն 

Գյուղատնտեսությունը ոչ միայն բիզնես է և աշխատանք, այլ կենսակերպ․ Գեղամ Գևորգյան

analitik.am

Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝  գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։

Լիահույս եմ, որ  տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, և կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ, որը կդառնա տնտեսության շարժիչ ուժերից մեկը։

Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը ոչ միայն բիզնես է և աշխատանք, այլ կենսակերպ, որը գյուղացուն կապում է հողին ու հայրենիքին և մշտապես պետք է գտնվի պետության առանձնահատուկ ուշադրության ներքո։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ այն նշանավորվի միմիայն ավետաբեր լուրերով՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի։

Խաղաղություն, սեր և բարօրություն բոլոր ընտանիքներին։

Նույն շարքից