Հասարակություն 

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ. Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձևով:

Համակողմանի ուսումնասիրության և հատուկ սկզբունքներով մշտադիտարկման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը և դրա ազդեցությունն ազատությունից զրկված անձանց միջև հարաբերությունների և քրեակատարողական համակարգի վրա:

Հայեցակարգը նպատակ է հետապնդել վեր հանել այդ հիմնարկներում քրեական ենթամշակույթի գոյության բարենպաստ պայմանների բացառման, ենթամշակույթի ազդեցության նվազեցման և դրա տարածման կանխարգելման հնարավոր ուղիները, ներկայացնել խնդիրների լուծմանն ուղղված համալիր առաջարկություններ:

Հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.

1)     ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,

2)    քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,

3)    ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,

4)    ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,

5)    քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններ:

Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:

Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:

Կարևորում ենք այս հարցերում Արդարադատության նախարարության դիրքորոշումը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ ձևավորված համագործակցության որակը:

Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։

Նույն շարքից