Միջազգային Քաղաքականություն 

Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը ոչինչ չեն անում ԱՄՆ-ի համար․ Թրամփ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կդադարի աջակցություն ցուցաբերել Հոնդուրասին, Գվատեմալային և Սալվադորին:

«Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը ոչինչ չեն անում Միացյալ Նահանգների համար, միայն վերցնում են մեր փողերը։ Ասում են, որ Հոնդուրասում ձևավորվում է մի նոր քարավան (միգրանտների) և նրանք ոչինչ չեն անում։ Մենք կդադարենք այդ երկրներին աջակցություն ցուցաբերել, որոնք երկար տարիներ օգտագործում են ԱՄՆ-ն իրենց շահերի համար»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։

Նույն շարքից