Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Սպիտակ տունը հերքում է, թե Թրամփը որոշել է զինվորականներին դուրս բերել Աֆղանստանից

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում չի կայացրել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թիվը կրճատելու մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Գարեթ Մարկին գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե նախագահ Թրամփը ամերիկացի զինվորականների թվաքանակի կրճատման մասին որոշում չի կայացրել, չի հանձնարարել նաև Պաշտպանության նախարարությանը սկսել զորքերի դուրս բերումն Աֆղանստանից:

The Wall Street Journal-ն ավելի վաղ գրել էր, որ 2019 թվականին Թրամփը Աֆղանստանում գտնվող 14 հազար զինվորականներից տուն է վերադարձնելու 7 հազարին:

Նույն շարքից