Գլխավոր Հասարակություն Ֆեյսբուք 

Տագնապալի է բնակարանային գողությունների ու ավտովթարների հետեվանքով մահվան ելքերի թիվը

analitik.am

ՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է 2369-ով։ Տագնապալի է բնակարանային գողությունների թիվն ու ավտովթարների հետեվանքով մահվան ելքերի թիվը

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները:
Ըստ այդմ, 2018թ. նշված ժամանակահատվածում արձանագրվել է 20267 իրավախախտում՝ 2369-ով ավելին, քան 2017թ. նույն ժամանակահատվածում:

1558 դեպքով ավելացել են միջին ծանության, 820-ով՝ ծանր հնացագործությունների, 48-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը,
Նվազել են սպանությունների և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը:
132-ով նվազել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության դեպքերը:

307 դեպքով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը, 46-ով ավելացել են մահվան ելքերը;

297 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործություննեի թիվը:
46 դեպքով ավելացել է խուլիգանությունների թիվը:

Ռեկորդային աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում: Գրանցվել է 445 դեպք՝ 335-ով ավելի, քան նախորդ տարի:
Աննախադեպ խարդախության աճ է գրանցվել պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում։ Մասնավորապես, նախորդ տարվա 20 դեպքի համեմատ, այս տարի նշված ոլորտում արձանագրվել է 180 խարդախության դեպք, իսկ նախորդ տարվա 38 դեպքի համեմատ, այդ տարի արձանագրվել է 213 յուրացման դեպք։

1223 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը, մասնավորապես՝ 4 դեպքով ավազակության, 54 դեպքով՝ կողոպուտի, 840 դեպքով՝ գողությունների, 236 դեպքով՝ խարդախությունների, 89 դեպքով՝ յուրացումների:
460 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը:

Շուրջ 424 դեպքով ավելացել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ 2017թ. արձանագրված 135 դեպքի համեմատ, 2018թ. 333 դեպքով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը, ընդհանուրը՝ 468 դեպք:
Ամենաշատ հանցագործությունները կատարվել են Երևան քաղաքում, իսկ մարզերից՝ Կոտայքի մարզում:

Հ․գ․ Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ս․թ․ դեկտեբերի 28-ին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Նորայր Նորիկյան

 

Նույն շարքից