Բարի օր Հասարակություն Պատահարներ 

Երեկվա սարսափելի վթարից մահացածներից Աշոտ Գևորգյանն ու Մելինե Օհանյանը նորապսակներն էին

analitik.am

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են Opel Astra G մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1995 թ.) և ԳԱԶել մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ն. Մ.-ն (ծնված 1995 թ.), Մ. Օ.-ն (ծնված 1993 թ.) և Ս. Ա.-ն (ծնված 1998 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Գ.-ն, Ն. Մ.-ն և Մ. Օ.-ն մահացել են:

Ժամը 13:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Գ. Թ.-ն (ծնված 1984 թ.), Ա. Բ.-ն (ծնված 2000 թ.), Հ. Հ.-ն (ծնված 1999 թ.), Վ. Մ.-ն (ծնված 1959 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1947 թ.), Ս. Ա.-ն (ծնված 1971 թ.) և Ն. Ո.-ն (ծնված 1987 թ.) ևս հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածներից Աշոտ Գևորգյանն ու Մելինե Օհանյանը նորապսակներն էին:

 

Նույն շարքից