Եգիպտոսում Գիզայի բուրգերից ոչ հեռու տուրիստական ավտոբուս են պայթեցրել: ինչպես հայտնում է Reuters-ը, սա Եգիպտոսում այս տարվա առաջին ահաբեկչական հարձակումն է զբոսաշրջիկների դեմ:
Աահաբեկչական հարձակման արդյունքում 4 մարդ է զոհվել: Նրանցից երեքը վյետնամցի զբոսաշրջիկներ են, մեկը՝ եգիպտացի գիդ: Վիրավորների թիվը հասնում է առնվազն 10-ի:
Ահաբեկչության համար որևէ խմբավորում դեռ պատասխանատվություն չի ստանձնել: