Հասարակություն 

6-ամյա աղջնակը մի ամբողջ օր քայլել է և նվերներ բաժանել անտուն մարդկանց

analitik.am

Շոտլանդիայում 6-ամյա աղջնակը մի ամբողջ օր քայլել է Գլազգոյի փողոցներում՝ տաք սուպ ու նվերներ բաժանելով անտուն մարդկանց: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Փոքրիկ Փերլա Ռոուզ Մաքգոուենը որոշել է օգնել անտուններին , երբ ծնողների հետ տուն վերադառնալու ճանապարհին տեսել է փողոցում քնած մարդու: Հաջորդ օրը աղջնակը պատրաստել է նվերները ու խնդրել պապիկին օգնել իրեն դասավորել դրանք:

Երեխայի ակցիային միացել են նաև տատիկն ու պապիկը, ինչպես նաև ծնողները: Նրանք նվերները նախ բաժանել են ավտոբուսով շրջելով, սակայն ավելի ուշ դա սկսել են անել արդեն քայլելով:

Փոքրիկ Փերլան խոստովանել է, որ դա եղել է իր կյանքի ամենահիշարժան օրերից մեկը՝ հայտնելով նաև, որ նվեր ստացողներից մեկը նույնիսկ արտասվել է :

 

Նույն շարքից