Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն կատակել է Պուտինի հետ հերթական հանդիպման ժամանակ

analitik.am

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հերթական հանդիպումը: Սա վերջին օրերին երկու նախագահների արդեն երկրորդ հանդիպումն է, առաջինը կայացել էր դեկտեմբերի 25-ին:

Հանդիպման մեկնարկին Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ու Պուտինը երբեք չեն հոգնեցնի իրար, քանի որ կողմերը շատ հարցեր ունեն քննարկելու:

«Ես կատակեցի, որ մենք հոգնեցրել ենք իրար: Սակայն, հավանաբար, մենք երբեք չենք կարող հոգնեցնել իրար, քանի որ կան հարցեր, որոնք պետք է քննարկել: Պետք է լրջորեն խոսել հետագա համագործակցության մասին, խնդիրները պետք է լուծել»,-ասել է Լուկաշենկոն:

 

Նույն շարքից