Գլխավոր Տնտեսություն 

Ռուսաստան-Հայաստան բանակցությունները շարունակվում են ցայտնոտային իրավիճակում. Պուտինի խոսնակ

analitik.am

Գազի հարցով Հայաստանի և Ռուսաստանի միւր բանակցությունները շարունակվում են ցայտնոտային իրավիճակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Բանակցությունները շարունակվում են ցայտնոտային իրավիճակում, շփումներ կան Գազպրոմի և հայ գործընկերների միջև»,-հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ նոր ինֆորմացիա այդ մասով չկա:

Գազի թեման շոշափվել էր Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ: Ավելի ուշ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

Նշենք, որ գազի մասին հայ-ռուսական պայմանագրի ժամկետը լրանում է այս տարի:

 

Նույն շարքից