Բարի օր Հասարակություն 

Հերթական սպանությունը՝ Տավուշի մարզում. 27-ամյա երիատասարդը հրազենային վնասվածքով մահացել է

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:20-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի և ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից