գլխավոր 

Գազը թանկանալու է. Երեկ Փաշինյանը երկու անգամ խոսել է Պուտինի հետ /տեսանյութ/

Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քիչ առաջ ֆեկսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանի մատակարարվող ռուսական գազի գինը. «Ըստ էության կարող եմ ասել, որ եկել ենք լուծման՝ առնվազն տեսանելի ապագայի համար»:

ՀՀ վարչապետը նշել է, որ կա գազի մատակարարման մասով երկու օղակ՝ Գազպրոմի կողմից Գազպրոմ Արմենիային մատակարարումը և Գազպրոմ Արմենիայից հայաստանյան սսպառողներին մատակարարումը. «Ստացվել է այնպես, որ Գազպրոմը և Գազպրոմ Արմենիան պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի որոշաի բարձրացում է տեղի ունենալու: Բայց մեր ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու: Դա մեր ներքին կարգավորումների խնդիրն է: Ես գիտեմ, որ հիմա՝ այդ լուրը հայտնի դառնալուց հետո, վերլուծություններ կլինեն, թե մենք որոշակի պարտք ենք կուտակելու և դրա հետևանքով որոշակի ակտիվներ պետք է փոխանցենք Ռուսաստանին և այլն: Այդպիսի կարգավորումների մասին խոսք չկա»:

ՀՀ վարչապետի խոսքերով, գազի թեման միշտ էլ բանակցությունների սեղանին է լինելու, և ամեն ինչ արվելու են սպառողների համար հավելյալ խնդիրներ չստեղծելու համար. «Ես ուզում եմ ուղիղ ասել, որ Պուտինի հետ երկու հեռախոսազրույցների ընթացքում խոսել ենք բացառապես գազի գնի և գնագոյացման մասին: Այլ թեմայի մասին խոսակցություններ չեն եղել»:

 

Նույն շարքից