Հասարակություն 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում. Սա է Նիկոլի քաղաքականությունը. Շարմազանով

analitik.am

Սիրելի ժողովուրդ,փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ։

Նիկոլը,որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու,կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ,ու նշում,որ իր վարչապետ դառնալուց հետո հայ -ռուսական հարաբերությունները փայլուն են,այսօր հայտարարեց,որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։

Այ քեզ բան...

Ասում է Գազպրոմը,Գազպրոմ Արմենիային թանկ է վճարումբայց մենք այնպես կանենքոր չթանկանա ժողովրդի համար։

Մեկ ամի՞ս,երկու՞,երե՞ք,յո՞թ...

Մի գեղեցիկ օր էլ կասիվա՜յէլ ռեսուրս չկապետք է թանկանա։

Այստեղ են ասելքաղաքականությունը ոչ թե զազրախոսություն էայլ արդյունավետություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։
Սա է Նիկոլի քաղաքականությունը։

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից