Հասարակություն 

Տեսախցիկը ֆիքսել է Երևանի կենտրոնում Ռաֆայել Քոթանջյանին կողոպտելու պահը /տեսանյութ/

analitik.am

Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02

Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02:

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Միջոցառումները շարունակվում են։

Նույն շարքից