Հասարակություն Բարի օր 

Սերիալների ցանկ, որ կարելի է դիտել ամանորյա օրերին

Ամանորյա արձակուրդի ժամանակ կարելի է դիտել մի քանի սերիալ, որոնք էլ ավելի հագեցած կդարձնեն ձեր տոնական օրերը: Ահա դրանք (դիտելու համար սեղմեք նկարի վրա).

Լավագույն վայրում  (The Good Place), 2016

Տևողությունը. 3 սեզոն, 35 սերիա

Ժանր. կոմեդիա 

Ինչի մասին է՝  еԳլխավոր հերոսուհի Էլեանոր Շելստրոպն իր ամբողջ կյանքում ոչ այնքան լավ մարդ է եղել: Դժբախտ պատահարի արդյունքում նա մահանում է և հասկանում, որ հայտնվել է դրախտում՝ գիտակցելով, որ ինքն արժանի չէ դրան: Մտածելով, թե ինչ տանջանքներ են իրեն սպասվում դժոխքում, նա ստի, ինտրիգների և բամբասանքների միջոցով փորձում է մնալ դրախտում:

Ժայռի վրա տան ուրվականները  (The Haunting of Hill House), 2018

Տևողությունը՝ 1 սեզոն, 10 սերիա

Ժանր՝ սարսափ, դրամա

Ինչի մասին է՝  Կրեյնների երբեմնի ամուր  ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի կպչուն միտք՝ իրենց հին Հիլլ-Հաուս տան մասին: Տարիներ անց այդ սարսափելի տան մեջ տեղի ունեցած բոլոր իրադարձությունները չեն թողնում նրանց հանգիստ ապրել:

Հրաշալի տիկին Մեյզելը  (The Marvelous Mrs. Maisel), 2017

Տևողությունը՝ 2 սեզոն, 18 սերիա

Ժանր՝  պատմական դրամա, կոմեդիա

Ինչի մասին է՝  1958 -ին Նյու Յորքում ազատ կյանքով ապրող Մարիամ Մեյզելը քանդում է Վեսթ-Սայդում բնակվող  երիտասարդ տնային տնտեսուհու երջանիկ ընտանիքը՝ գայթակղելով նրա ամուսնուն: Թվում է, թե ամեն ինչ շատ վատ է, սակայն Մեյզելն իր մեջ հայտնաբերում է թաքնված տաղանդ, ինչից հետո ամեն ինչ նրա շուրջ փոխվում է:

Կատակում եմ (Kidding), 2018

Տևողությունը՝  1 սեզոն, 10 սերիա

Ժանր՝  դրամա, կոմեդիա

Ինչի մասին է՝ Մանկական հեռուստատեսության կուռք՝ հաղորդավար պարոն Պիկլզը  ԱՄՆ-ում համարվում է բարության և խոհեմության խորհրդանիշը: Նա ընտանեկան խնդիրներ է ունենում, որոնք, ցավոք, չեն կարող երջանիկ ավարտ ունենալ, ինչպես իր շոուներում է:

Լավ բժիշկը  (The Good Doctor), 2017

Տևողությունը՝ 2 սեզոն, 28 սերիա

Ժանր՝ բժշկական դրամա

Ինչի մասին է՝  Երիտասարդ վիրաբույժ-աուտիստ Շոն Մերֆին որոշում է ամբողջովին նվիրվել իր մասնագիտությանը, հրաժեշտ է տալիս առօրյա կյանքին և ամբողջությամբ նվիրվում իր մասնագիտությանը՝ զարմացնելով թերահավատորեն տրամադրված գործընկերներին:

Էնն (Anne), 2017

Տևողությունը՝ 2 սեզոն, 17 սերիա

Ժանր՝ դրամա

Ինչի մասին է՝ Սերիալը պատմում է փոքրիկ որբ աղջկա մասին, ով ապրելու տեղ է գտել միայնակ կնոջ մոտ: Նրա կյանքում դժվարություններն այնքան շատ են, որ երբեմն աղջնակն ուղղակի չի կարողանում հասկանալ, թե ինչպես շարունակի ապրել, սակայն նրան օգնում են վառ երևակայությունը և գրքերի հանդեպ սերը:

Կարմիր թևնոցները  (Red Band Society), 2014

Տևողությունը՝ 1 սեզոն, 13 սերիա

Ժանր՝  դրամա, կոմեդիա

Ինչի մասին է՝  Գործողությունները կատարվում են մանկական հիվանդանոցում, որտեղ երեխաները պայքարում են ապրելու համար: Նրանք պետք է հաղթահարեն բոլոր դժվարությունները և ստանան ապրելու հնարավորություն: Սցենարը գրվել է դրամատուրգ Ալբերտ Էսպինոսի հիշողությունների հիման վրա:

Տնային կալանք, 2018

Տևողությունը՝ 1 սեզոն, 12 սերիա

Ժանր՝ դրամա, կոմեդիա

Ինչի մասին է՝ Գործող քաղաքապետին ձերբակալում են կաշառք վերցնելու պահին և ուղարկում տնային կալանքի՝ գրանցման վայրում: Հին հանրակացարանում միլիոնատեր Անիկեևը հանդիպում է իր մանկության ընկերոջը, ում հետ նախկինում խնդիրներ էր ունեցել: Ընկնելով իր համար խորթ միջավայր նախկին քաղաքապետը փորձում է հարմարվել սովարական մարդկանց պայմաններին:

 

 

Նույն շարքից