Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրողներ, որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային Ժողովում, որպես պատգամավոր:
Գործադիրում իմ աշխատանքը նույնքան մարտահրավերային էր, ինչքան օրենսդիրում: Իմ էությամբ ես կատարող եմ, այսինքն՝ գործադիր, բայց վերցնում եմ նոր նշաձող՝ օրենսդիր, անելիքներս ինչպես միշտ շատ են, տեսլականս անծայրածիր՝ Տիեզերքի սահմանների չափ, ես կլինեմ բոլորիդ պատգամավորն ու ձեր ձայնի խոսափողը ՀՀ բարձրագույն ամբիոնում:
Հ.Գ. վերադարձս գործադիր չի բացառվում:
Սիրով՝ ձեր խոնարհ ծառա
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյան