Այսօր՝ հունվարի 2-ին, Նիկոլ Փաշինյանի թիմակից ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ որոշում է կայացրել քաղաքական գործունեությունը շարունակել Ազգային ժողովում, որպես պատգամավոր:
Հիշեցնենք, որ Փամբուխչյանը ոչ մեկ անգամ է հայտարարել մեծ նախագծի մասին, որի արդյունքում Հայաստանն ունենալու է իր սեփական դրոշով նավը և դառնալու է Երկիր մոլորակի ջրային տրանսպորտի մի մասը:
Ձեզ ենք ներկայացնում նման բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որը գործադիրի նախկին անդամը արել է հոկտեմբերին:
«Մեր առօրյա աշխատանքային հոգսերը, խնդիրները և առկա հարցերի լուծումները մի փոքր ստվերում են այն լայնամասշտաբ ծրագրերն ու մեր աշխատանքի չերևացող մասը, որի պտուղները քաղելու ենք քիչ ուշ:
Ես (անհամեստություն չհնչի) նախաձեռնել եմ մի մեծ պրոյեկտ, որով Հայաստանն ունենալու է իր սեփական դրոշով նավը և դառնալու է Երկիր մոլորակի ջրային տրանսպորտի մի մասը:
Հ.Գ սա էլ իմ երազանքն է (ընդ որում իրականանալի) որը պետք է հասցնեմ տրամաբանական ավարտին
I have a dream»:
Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Փամբուխչյանն առաջ տանելու իր երազանքի իրագործումը: Սա թերևս միակ հարցը չէ, քանի որ այլևս գոյություն չի ունենալու հենց վերոնշյալ նախարարությունը: