2018 թվականը, բացի ձեռքբերումներից նաև կհիշվի որպես կորուստների տարի: Անցած տարի կյանքից հեռացան արվեստի, սպորտի, կինոյի այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր երբեք չեն դադարի ապրել մեր հուշերում:
Թերևս կորուստներից ամենամեծը, եթե այդպես կարելի է ասել, Շառլ Ազնավուրն է: Առնվազն 100 տարի ապրել ցանկացող մեծ շանսոնյեն կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:
2018 թվականին մահացավ նաև Արա Գյուլերը: Աշխարհահռչակ լուսանկարիչը, ում օբյեկտիվում հայտնվել են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ինդիրա Գանդին, Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, մահացավ հոկտեմբերի 18-ին, 90 տարեկան հասակում:
Փետրվարի 28-ին 81 տարեկան հասակում մահացավ Ալբերտ Մկրտչյանը: Մհեր Մկրտչյանի եղբոր գրչին են պատկանում սիրված ֆիլմեր «Խոշոր շահումը», «Հին օրերի երգը» և այլն:
2018 թվականին լուրջ կորուստ ունեցանք նաև սպորտի ոլորտում: Անցած տարի մահացավ աշխահահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը: Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնը մահացավ ընդամենը 62 տարեկան հասակում: