Հունվարի 1-ին, 63 տարեկան հասակում մահացել է երաժիշտ Քրիս Քելմին: Այս մասին հայտնում է Լենտան:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Քելմին իրեն վատ է զգացել հունվարի 1-ին, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը:
Մահվան պատճառը խրոնիկ հիվանդությունն է, որի դեմ երաժիշտը պայքարում էր վերջին տարիներին: