Մագնիտոգորսկում փրկարարները գազի պայթյունի արդյունքում փլուզված շենքի փլակատկների տակից դուրս են բերել 4-րդ երեխայի դին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Այսպիսով դեկտեմբերի 31-ին առավոտյան տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի:
Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: