Ռուսաստանում բնակելի շենքի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 36-ի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Ռուսական իշխանությունները տեղեկացնում են, որ շենքի փլատակների տակից դուրս են բերել 2 կնոջ և մեկ տղամարդու դի: Այս պահին անհայտ է 5 մարդու ճակատագիր:
Հիշեցնենք, որ փլուզումը տեղի ունեցավ դեկտեմբերի 31-ին առավոտյան, գազի պայթյունից հետո: