Տնտեսություն գլխավոր 

Հայտնի է, թե ինչի հաշվին գազը չի թանկանալու հայաստանցի սպառողների համար

Ռուսական գազը, որը 15 դոլարով թանկացել է Հայաստանի սահմանին, չի թանկանալու սպառողների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Սպառողների համար գազը չի թանկանալու Գազպրոմի դուստր ընկերության՝ Գազպրոմ Արմենիայի ծախսերի կրճատման հաշվին:

Հայաստանում հենց Գազպրոմ Արմենիան է իրականացնում ռուսական գազի մատակարարումն ու վաճառքը:

Ավելի վաղ հենց Փաշինյանն էր հայտնել, որ բանակցությունների արդյունքում գազը հունվարի 1-ից թանկանալու է, սակայն թանկացում չի լինելու սպառողների համար:

«Հայաստանի կողմից սուբսիդիայի մասին խոսք չկա: Սպառողների համար գազի գինը կմնա նույնը Գազպրոմ Արմենիայի ծախսերի և արդյունավետության բարձրացման հաշվին»,-ասել է Եղոյանը:

Հավելենք, որ հունվարի 1-ից ռուսական գազի համար Հայաստանը սահմանին վճարելու է 165 դոլար՝150-ի փոխարեն:

Նույն շարքից