Մենուա Հարությունյանն իր ՖԲ էջում գրում է.
«Ռեստորանների Հայկական Միությունը
փաստացի ահազանգում է , որ հարկման նոր համակարգը բերելու է կտրուկ թանկացումների ռեստորաններում և սրճարաններում , որն էլ կարող է պատճառ դառնալ տուրիզմի անկման, ռեստորանային բիզնեսի հետաճի…
Վերջին տարիներին ռեստորանային և սրճարանային բիզնեսը մեզանում որակակական զարգացում է ապրել .գին-որակ հարաբերակցությունը հիմնականում արդարացված է , սպասարկման մակարդակը վատը չէ , դիզայնն ու հիգենան հաճախ չեն զիջում զարգացած երկրներին …
Չի կարելի հարկային գործիքներով կասեցնել այս բնագավառի զարգացումը , քանզի այն իսկապես տուրիզիմի զարգացման համար առաջնային ոլորտ է և իսկապես , եթե ռեստորաններն ու սրճարանները թանկանան (այնպես չէ , որ հիմա շատ էժան են), ապա այս բնագավառը հաստատ կանգնելու է լրջագույն խնդիրների առաջ:
Իհարկե հեշտ է ամեն ինչ թանկացնելով պետական բյուջեի մուտքերը փորձել ավելացնել , բայց դա առաջին հայացքից է հեշտ թվում և նման ճանապարհով Նիկոլի խոստացած թռիչքաձև տնտեսական աճը չի կարող ապահովվել, պետք են նոր ներդրումներ:
Ի դեպ ՝ ռեստորանների տերերն էլ որպես բողոքի նշան որոշել են փակել , բայց ոչ թե փողոցները , այլ՝ իրենց ռեստորանները՝ մեկ օրով»…