Տեսախցիկը ֆիքսել է Կիևի կենտրոնում Ուկրաինայի պետական անվտանգության վարչության աշխատակցի սպանությունը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է 26-ամյա Վասիլի Խմելյուկը հարված ստանում ծնոտին, ընկնում ու այլևս չի կանգնում: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մահացողն ունի կին ու երկու փոքրիկ երեխա:
Վիճաբանության մյուս մասնակիցը՝ բռնքամարտիկ Պյոտր Օչերետյանին, արդեն ներկայացել է ոստիկանություն և հանձնվել իրավապահներին: Նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:
Հավելենք, որ Խմելյուկը զբաղվում էր Ուկրաինայի առաջին դեմքերի անվտանգությունն ապահովելով: