Հասարակություն 

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Նախագահը Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նույն շարքից