Հասարակություն Բարի օր 

Նաիրա Զոհրաբյանը խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին ու վարչապետին

«Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» ցմահ ազատազրկմամբ փոխարինված Արմենակ Մնջոյանը ծանր ինֆարկտով տեղափոխվել է Էրեբունի կլինիկա։

Ես հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչու ժամանակին «իրավիճակի փոփոխություն» ձեւակերպմամբ նույն գործով որոշ գործիչներ ազատ արձակվեցին, իսկ Արմենակ Մնջոյանը, Արսեն Արծրունին՝ ոչ։ Ես ընդամենը խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին։

Քանի դեռ ուշ չէ։ Եւ քանի դեռ այդ քայլը անելու ժամանակ ունեք։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից