Հասարակություն 

Տիկինը շուլուխ է արել

Երևանում աղբահանության խնդիրը շարունակում է մնալ ամենազգայուն հարցերից մեկը: Քաղաքացիների մի մասը հատկապես տոն օրերին բողոքում են աղբահանությունից՝ հրապարակելով լուսանկարներ, որոնք արված են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Կան նաև հակառակ պնդումներ անողներ, ովքեր իրենց հերթին հայտարարում են, թե աղբահանությունը նորմալ կատարվում է:

Բնականաբար այս խնդրին անդրադառնում են նաև Երևանի իշխանությունները:

Մենք արդեն ներկայացրել ենք Երևանի ավագանու, Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչ անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը աղբի հարցի վերաբերյալ, հիշեցնենք. «Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի:
Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի...

Փիլիսոփա դարձա»,-գրել էր նա՝ վերջում չմոռանալով ավելացնել մտածող «սմայլիկ»:

Ավելի ուշ պարզվեց, որ տիկին Իզաբելլան կատակ է արել՝ միքսել է տարբեր գործիչների մտքերը: Նրան նաև դուր չի եկել այն, որ որոշ կայքեր հրապարակել են իր ստատուսը՝ մոռանալով, որ ինքն արգելել է դա անել:

Դրանից հետո տիկինը մեկ այլ գրառում էլ ձոնեց կոնկրետ մարդկանց, ովքեր անդրադարձել էին իր փիլիսոփայական մտքերին՝ չմոռանալով «շնորհավորել տուզիկներին ոսկոր ստանալու առթիվ». «Շնորհակալ եմ «հայտնի» կայքերին ու օգտատերերին հետևորդներիս թիվն ավելացնելու համար:
Վստահ եմ, պատս ուսումնասիրելուց ու իմ դեմ սկսած արշավի հետևից երևացող դողդղացող վարդագույն ականջները տեսնելուց հետո, կհասկանաք՝ ինչ կատարվեց:

Գալուստի ու Տարոնի ոճով գրված սարկաստիկ կատակս գուցե դժվար ընկալվեր արդարացիորեն զայրացած մարդկանց կողմից: Բայց ես այդպիսին եմ, երբ շատ վատ է, ինքս իմ վրա եմ կատակում:

Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որ ճանաչում են ինձ ու փորձում ուղղորդված տարափում ուշքի բերող կոչեր անել:
Իսկ հայտնի տուզիկներին շնորհավորում եմ ստացած ոսկորի առթիվ: Անուշ արեք»:

Նույն շարքից