Հասարակություն 

Արքայազն Հարին մասնակցելու է Մեծ Բրիտանիայի վերջին 20 տարվա խոշորագույն զորավարժությանը

Արքայազն Հարին մասնակցելու է Մեծ Բրիտանիայի վերջին 20 տարվա խոշորագույն զորավարժությանը: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Զորավարժությունն անց է կացվելու Նորվեգիայում: Արքայազնը միանալու է մոտ 1000 էլիտար զինվորականներին, ովքեր մշակելու են ռուսական կողմից հարձակմանը դիմակայելու սցենարը:

Արքայական ընտանիքը հայտնել է, որ Հարին լիարժեք մասնակցություն է ունենալու զորավարժությանը, սակայն պաշտոնապես այդ մասին չի տեղեկացվելու:

Զորավարժությունը մեկնարկել է առաջիկա շաբաթների ընթացքում: Դրան ընդհանուր առմամբ մասնակցելու է ավելի քան 8 հազար զինվորական՝ ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Նորվեգիայից և Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակից:

Նույն շարքից