Հասարակություն Պատահարներ 

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Mercedes E320»-ը կախվել է դեպի ձորակը

analitik.am

Հունվարի 4-ին, ժամը 18:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և թեքվել դեպի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

 

Նույն շարքից