Միջազգային Քաղաքական 

Թրամփի ու Պուտինի հարաբերությունները վտանգավոր են. Փելոսի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Նենսի Փելոսին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները վտանգավոր է անվանել:

«Ես կարծում եմ, որ նախագահի հարաբերությունները ամբողջ աշխարհում գանգստերների հետ վախեցնող են»,-հայտարարել է Փելոսին՝ պատասխանելով MSNBC-ի հարցին, թե ինչ է մտածում Թրամփի ու Պուտինի հարաբերությունների մասին:

«Վլադիմիր Պուտի՞ն, լո՞ւրջ: Ես կարծում եմ, որ դա վտանգավոր է»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

 

Նույն շարքից