Հասարակություն 

Արարատում տարեց ամուսիններն ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել են գյուղատնտեսական թունաքիմիկատ

Երեկ՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ, 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ Ռ. և Օ. Մաթևոսյանները նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում իրենց տանը ինքնասպանություն գուրծելու նպատակով խմել են «Ագրոֆոս Սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ:

Մանրամասն՝ shamshyan.com ht

Նույն շարքից