2019 թվականը կուլմինացիոն է խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև բանակցություններում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն:
Ավելի վաղ՝ հունվարի 4-ին, Աբեն հայտնել էր, որ մտադիր է հունվարի երկրորդ կեսին այցելել Ռուսաստան:
Երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած տարի նոյեմբերին Սինգապուրում կայացած АСЕАН-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Կողմերն արդեն ավելի քան 70 տարի՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Ռուսաստանն ու Ճապոնիան չեն կարողանում լուծել տարածքային հարցերը, որոնք կապված են Կուրիլյան կղզիների հարավային մասի, Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիների և Հաբոմաի կղզիախմբի հետ: