Հասարակություն 

Նիկոլը ձգտում է իմ ոճով հագնվել. Ճաշակը բարձրանում է. Մենուա Հարությունյան /լուսանկարներ/

Վերջին օրերին սոցկայքերում ակտիվորեն քննարկվող  աղբահանության թեմային միացել է ևս երկու թեմա: Խոսքը մասնավորապես վերաբերում է հայտնի օգտատիրոջը, ով խաղաղասիրություն է քարոզում ու վարչապետի հագուկապին:

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հրաշալի երեկո է անցկացրել «Մալխաս» ակումբում: Բացի գրառումից, Փաշինյանը նաև լուսանկար էր հրապարակել սիրված երաժշտի հետ: Դրանից հետո սկսեցին քննարկումներ՝ կապված վարչապետի հագուստի հետ:

Ըստ որոշ օգտատերերի, Փաշինյանն այդ օրը կրել է Zegna բլուզ, որն արժե 600 դոլար: Իսկ ահա նրա շարֆը, կրկին օգտատերերի պնդմամբ, արժե 300 դոլար:

Նախորդ անգամ, երբ լուրեր տարածվեցին այն մասին, թե Փաշինյանը թանկարժեք ժամացույց է կրում, նա արագ հերքեց տեղեկությունները՝ հայտնելով, որ կրում է հայկական արտադրության ժամացույցը, որը թանկարժեք չէ: Այս անգամ հերքումը դեռ չկա:

Թեմային անդրադարձել է նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակով մանդատի համար պայքարող, Հանրապետականի կենտրոնական հարձակվող Մենուա Հարությունյանը: Նա մասնավորապես ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը ձգտում է իմ ոճով հագնվել. Ճաշակը բարձրանում է»:

Նույն շարքից