Այսօր վթարի է ենթարկվել շտապօգնության ծառայության մեքենա։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ լրատվական հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյանը:
Մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա։ Բժիշկ Սեյրանյան Մուշեղ Վարազդատին և բուժքույր Ստեփանյան Անահիտ Խաչիկին գտնվում են ընթացիկ հետազոտության փուլում են, իսկ վարորդ Խաչատրյան Լևոն Գրիգորին վիրահատարանում է։ Բժշկի և բուժքրոջ մոտ լուրջ խնդիրներ հայտնաբերված չեն, իսկ վարորդի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն: